Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1595 նոր դեպք
22-10-2020 16:16:14 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հոկտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1595 նոր դեպք՝ հայտնում է «Ալիք մեդիան»: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 22803 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
Կորոնավիրուսը ըստ շրջանների՝
Թբիլիսի — 563
Աջարիա — 389
Իմերեթի — 335
Քվեմո Քարթլի — 77
Շիդա Քարթլի — 69
Սամեգրելո Զեմո Սվանեթի — 42
Կախեթի — 17
Գուրիա — 53
Մցխեթա Մթիանեթի 26
Սամցխե Ջավախեթի 24
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: