Մոսկվա-Անկարա. հայերը խանգարո՞ւմ, թե օգնում են այս անգամ

22-10-2020 16:33:11   | Հայաստան  |  Վերլուծություն
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ դեր կարող է ստանձնել միայն հակամարտության կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում:
 


Պեսկովն այդպիսով ասում է, որ Թուրքիան կարո՞ղ է ստանալ որեւէ կարգավիճակ, թե՞ ասում է, որ չի կարող, բայց քանի որ Ռուսաստանը չի կարող ուղիղ ասել, պատասխանատվությունը թողնում է Հայաստանի վրա:
 
Պարզ է, որ Բաքուն ոչ միայն դեմ չի լինի Թուրքիայի որեւէ ներգրավման, այլեւ որեւէ մեկը նրան չի էլ հարցնի՝ Ալիեւը կատարում է Էրդողանի հրահանգները, որի մասին երեկ եւս մեկ անգամ վկայեց Էրդողանի տեղակալը:
 
Թուրքիայի մասնակցության
թեման քննարկելի՞ է Հայաստանի համար: Օրինակ, Թուրքիան կճանաչի՞ Արցախի անկախությունը՝ կարգավորման գործընթացում Հայաստանի համաձայնությունը ստանալու դիմաց, պարտավորվելով ապահովել զինուժի հետքաշում 1994 թվականի հրադադարի ելման դիրք:
 
Այստեղ էական է Պեսկովի հարցադրումը: Կրեմլի խոսնակը չի ասում, թե Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով ինքն է հստակ ցույց տվել, որ չի կարող ստանալ որեւէ կարգավիճակ: ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետն օրեր առաջ հստակ հայտարարել էր Ադրբեջան ահաբեկիչներ ներբեռնելու մասին: Դրանք օդից չեն ընկել, դրանց տեղափոխել է Թուրքիան: Ըստ այդմ, Ռուսաստանը չունի՞ սեփական կարծիք՝ Թուրքիան արժանի՞ է որեւէ միջնորդական կարգավիճակի հավակնելու, թե ոչ:
 
Եթե տեսականում դիտարկենք, որ կողմերը չունեն առարկություն, Մոսկվա՞ն էլ չունի: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյոք քննարկվում է ռեգիոնը
վերաբաժանելու տարբերակը, եւ Պեսկովն ակնարկում է, թե դրան խանգարում են հայերը: Թե՞ հայկական բանակի դիմադրությունը Մոսկվային հնարավորություն է տվել շարունակել մնալ «անկողմնակալ միջնորդի» դերում, այդպիսով հետ մղելով Թուրքիայի համառ պահանջները, հատկապես Ադրբեջան զորք մտցնելու սպառնալիքից հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 404 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար