ԶԼՄ հրապարակումների արգելքը սահմանվում է կառավարության որոշման հստակ կետերով


ԶԼՄ հրապարակումների արգելքը սահմանվում է կառավարության որոշման հստակ կետերով

  • 22-10-2020 17:56:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, 168.am լրատվականը հրապարակել էր ՀՀ ոստիկանության կողմից ստացված հարցման պատասխանը՝ կապված ռազմական դրությամբ ընթացքում ԶԼՄ-ների նկատմամաբ կիրառվող սահմանափակումների հետ։ 168.am-ը, մասնավորապես, փորձել էր հստակեցնել, թե որ լրատվականներն են տուգանվել տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար և որոնք են այն չափորոշիչները, որոնց չեն համապատասխանել հրապարակումները։
 
Ի պատասխան հարցման՝ ոստիկանությունը նշել էր, որ հրապարակումների գնահատումը կատարվում է՝ հիմք ընդունելով կառավարության սեպտեմբերի 27-ին ընդունված՝ «ՀՀ-ում ռազմական դրության մասին» թիվ 1586-Ն որոշման 9.1 և 9.2 կետերը։ Լրատվակայքը, եզրակացրել էր, թե հարցմանը պատասխանելիս ոստիկանությունը հղում է արել Կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերի։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին կառավարության թիվ   մեջ հոկտեմբերի 8-ին կատարվել են լրացումներ։ Համաձայն փոփոխությունների՝ խմբագրվել է հրամանի 9-րդ կետը, լրացվել են 9.1, 9.2 և 9.3 կետերը։ Հատկանշական է, որ նյութում հոկտեմբերի 8-ին կատարված լրացումների մասին նշված էր, սակայն այդ կետերը գտնել հեղինակին չի հաջողվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը