Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

22-10-2020 18:17:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դատարանը բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների միջնորդությունը։
 


Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից:
 
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին
կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Հիշեցնենք նաև, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ու 13 կուսակցություններ  Ծառուկյանին ազատ արձակելու պահանջով դիմել էին Գլխավոր դատախազին։ Արթուր Դավթյանը, սակայն, մերժել էր առաջարկը։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 183 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար