COVID-19 -ի ՊՇՌ նմուշառում՝ «Զվարթնոց» օդանավակայանում


COVID-19 -ի ՊՇՌ նմուշառում՝ «Զվարթնոց» օդանավակայանում

  • 22-10-2020 18:54:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ  միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:
 
Հայաստան ժամանելուն պես ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:
 
Հաղորդագրությունում նշված է, որ  Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
 
Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներին, նշված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն