Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ


Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

  • 23-10-2020 10:21:41   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Հարգելի՛ հայրենակիցներ, ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով  ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ  Եղիազարյանը:
 Բժիշկները  օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման  համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։
   Այս  ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի:
 
Գեղարքունիքի մարզպետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play