Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերի ուղղությամբ գիշերվանից կիրառվում են գրադ կայանք ու սմերչ


Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերի ուղղությամբ գիշերվանից կիրառվում են գրադ կայանք ու սմերչ

  • 23-10-2020 09:52:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։
 
Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը՝ հավելելով, որ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
 
Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։
 
Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են սմերչ տեսակի հրթիռներ։
 
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։
Նոյյան տապան  -   Քաղաքական