Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային

23-10-2020 11:15:03   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։ Սերգեյ Սմբատյանի
և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը կայանալու է նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։ Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։  
Տեսանյութում «24/04» համաշխարհային նվագախմբի հետ կայացած համերգի ընթացքում մաեստրո Սմբատյանի ելույթից մի հատված է։ 
«Այսօր այստեղ հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Բոլոր նրանք համախմբվել են մի գաղափարի շուրջ՝ դադարեցնել բռնությունը»‚- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում իր խոսքում ասել է Սերգեյ Սմբատյանը։ 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 101 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար