Բարև, իմ թանկագին Զինվոր տղա..
Գիտեմ, հիմա Դու ծանր փորձությունների միջով ես անցնում, գիտեմ, որ հոգնել ես, որ կուզենայիր Խաղաղություն լիներ...գիտեմ, շա՜տ բան գիտեմ Քո երազանքների մասին...Բայց և գիտեմ, որ Քո ոգին մարտական է, որ Դու Քաջ Հայկի և Վահագնի սերնդից ես, և պատրաստ ես դիմակայելու նենգ թշնամուն:
Ներիր մեզ՝ մեծերիս, որ Քեզ համար հեշտ կյանք չստեղծեցինք, բայց Դու շատ լավ գիտես, թե թշնամին ինչ նենգ է եղել և միշտ պատրաստ է եղել կուլ տալու մեզ... Սակայն նրանք դեռ ՔԵ՛Զ չէին ճանաչել...
Երեկ Դու դեռ մանուկ էիր, այսօր տղամարդ ես, իմ քաջ պաշտպան, իմ հերոս տղա...Ես քո մայրը չեմ և ոչ էլ տատիկդ, բայց հավատա, նրանց նման ամեն պահի աղոթում և սպասում եմ քո Հաղթանակած վերադարձին:
Հավատա՛ տղաս, Աստված մե՛զ հետ է, քանզի մեր գործն արդար է; Ամու՛ր մնա, իմ քաջ Զինվոր և Հավատա, որ շուտով, շատ շուտով Հաղթանակած տուն ես վերադառնալու, և որ Քեզ անթիվ, անհամար սպասողներ ունես, որոնց մեջ է նաև այն անուշիկ աղջիկը, ում հազիվ հասցրիր շշնջալ՝ ՛՛ՍՊԱՍԻՐ ԻՆՁ՛՛...
Վստահ եղիր, որ մեր Բանակն անպարտելի է, որովհետև ունի Քեզ նման արծիվ զինվորներ:
Հիշի՛ր տղաս, հանձին մեր ժողովրդի, Դու ամուր թիկունք ունես, ովքեր սրտի տրոփյունով սպասում են Քեզ...
Սիրում եմ քեզ, բալիկս և ամուր - ամուր գրկում...
ՀԱՂԹԵԼՈՒ ենք։