Ժամանակավորապես չեն աշխատի անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները

23-10-2020 14:24:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ժամանակավորապես չեն աշխատի ՀՀ  ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները: 
 
«Խնդրում ենք
անձնագրային գործողությունները (բացառությամբ հաշվառումների) կատարել այլ անձնագրային ծառայություններում։
 
Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։
 
Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ) ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-17:00-ն, կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար»,- տեղեկացնում է ոստիկանությունը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 113 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար