Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին

23-10-2020 14:44:11   | Իսլանդիա  |  Մամլո հաղորդագրություն
Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 


«Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ
թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է:
 
Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն մաեստրոն հայտնել է,որ այդ ամուսնական զույգը պիտի դուրս մղվի ծրագրից: Բացի դրանից՝ Դոմինգոյի թիմի ակտիվության շնորհիվ յուսիֆ էյվազովը հանվել է Կավալեր լե Գրիեյի դերից ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈ օպերայում: Հոկտեմբերի 21-ին այդ դերերգը առաջին անգամ կատարել է Օլեգ Դոլգովը»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար