ԱԻ նախարարի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները


ԱԻ նախարարի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

  • 23-10-2020 15:38:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը:
 
Նախարար Ցոլակյանը, կարևորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները:
 
Ընկերությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տեղերում քննարկել նորագույն լուծումների տեխնիկական հնարավորությունները և առաջարկել հստակ տարբերակներ: Այս ուղղությամբ կապի օպերատորների մասնագետների հետ կաշխատի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն