Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը

23-10-2020 16:51:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 


Նիստի աշխատանքներին ներկայացվել և քննարկվել են ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտում համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները: Ա.Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն
տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունը հարթեցնում է նաև երկրների միջև քաղաքական և տնտեսական հնարավոր հակասությունները, ինչպես նաև նախանշում համագործակցության զարգացման նոր միտումները:
 
Հավելենք նաև, որ 2024 թ.-ին Հայաստանի կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար