Ղարաբաղից անհապաղ դուրս բերել գրոհայիններին. Ռուսաստանի փոխարտգործնախարար

23-10-2020 19:28:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է ղարաբաղյան պատերազմի գոտուց Մերձավոր Արևելքից տեղափոխված զինյալների անհապաղ դուրսբերման մասին:
 
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովն այօսր՝ հոկտեմբերի 23-ին,
հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:
 
Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել են հակամարտության գոտուց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից գրոհայինների դուրսբերման անհրաժեշտությունը:
 
«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար