Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ

26-10-2020 09:45:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում:
 


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:
 
Հիշեցնենք՝ կոպտորեն խախտելով
ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Նաեւ հիշեցնենք՝ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության՝ երեկ հայտնի դարձավ, որ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից։ Այս մասին ասված էր ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 139 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար