ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

26-10-2020 10:06:11   |   |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը: 
 


ТАСС գործակալության փոխանցմամբ, գլխավոր քարտուղարի անունից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարույթունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը,
որը համաձայնեցվել էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին: 
 
Հիշեցնենք, ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության, ուշ գիշերին հայտնի դարձավ, որ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից։ Այս մասին ասված էր ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։ 
 
Ադրբեջանն այսօր արդեն մի քանի անգամ կոպտորեն խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար