ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

  • 26-10-2020 10:06:11   |   |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը: 
 
ТАСС գործակալության փոխանցմամբ, գլխավոր քարտուղարի անունից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարույթունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին: 
 
Հիշեցնենք, ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության, ուշ գիշերին հայտնի դարձավ, որ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից։ Այս մասին ասված էր ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։ 
 
Ադրբեջանն այսօր արդեն մի քանի անգամ կոպտորեն խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն