Կիպրահայերն ավտոերթ են կազմակերպել՝ հաջակցություն Արցախի ժողովրդի

26-10-2020 10:19:11   | Կիպրոս  |  Հասարակություն
 

Կիրակի ավտոերթ է կազմակերպել կիպրահայ համայնքը՝ ի նպաստ Արցախի ժողովրդի մղած պայքարի։
 
Ավտոերթը մեկնարկել է Պաֆոս քաղաքից, անցել Լիմասոլով, ուղղություն վերցրել դեպի Նիկոսիա։
 
Միաժամանակ, Լառնակայի հայ համայնքի անդամները շրջել են քաղաքի կենտրոնական
փողոցներով, ապա ճանապարհվել Նիկոսիա։ Երկու երթերի մասնակիցներն իրար են միացել ճանապարհին և միասին ուղևորվել մայրաքաղաք: 
 
Ավտոերթի մասնակիցները կանգ են առել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների առջև՝ հստակ պատգամ փոխանցելով, որ կիպրահայությունը և հայ ժողովուրդը պահանջում են դադարեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: 
 
Ավտոերթի մասնակիցները կանգ են առել նաև Իսրայելի դեսպանատան մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կառավարության դեմ, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: 
 
Լուսանկարները՝ Սեբուհ Ոսկերիչյան, Անժելիկա Ազադյանց
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 183 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար