Երեք համանախագահները Անկարային կզրկե՞ն խաղից

26-10-2020 11:32:49   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային օգնել Ռուսաստանին կայունությունը վերականգնելու հարցում: Հայաստանի վարչապետը նշել է, որ համանախագահները պետք է գործեն միասին, քանի որ առանձին, չհամաձայնեցված նախաձեռնությունները չեն ունենա բավարար արդյունք:
 


Այդ հանգամանքն անվիճելի է: Միաժամանակ, Հայաստանի վարչապետը ԱՄՆ-ում հրադադարի շուրջ քննարկումների մեկնարկին (հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին) թերեւս այդ հայտարարությամբ փոր
ձել է ցրել Ռուսաստանում որեւէ կասկած, թե Վաշինգտոնում կարող է տեղի ունենալ «սեպարատ» գործընթաց: Այդ առումով կարեւոր է նաեւ, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ կատարվում է հղումը հոկտեմբերի 9-ին Մոսկվայի նախաձեռնությանը, որը հրադադարի առաջին, բայց չիրականացած փորձն էր: Հետո եղավ հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի դարչձյալ չիրականացած երկրորդ փորձը:
 
Գործնականում, խախուտ է դիտարկվում նաեւ Վաշինգտոնի փորձը: Բանն այն է, որ հայկական կողմը հայտնել է հյուսիսային եւ հարավային ուղղություններում թշնամու հրետանային հարվածների կասին:
 
Միեւնույն ժամանակ, զուտ հանրային դիտարկման տիրույթում թերեւս միամտություն կամ ինքնախաբեություն կլինի կարծել, որ հնարավոր է հասնել զրոյական հրադադարի, այն էլ պատերազմի նման ռազմական ու քաղաքական շերտերի եւ մասշտաբի պայմաններում: Օրինակ, ապրիլյան քառօրյայում մասշտաբների անհամեմատ նվազ լինելու պայմաններում, ապրիլի 5-ի հրադադարի մասին մոսկովյան համաձայնությանը մոտ մեկ ամիս դեռեւս հաջորդում էին տարբեր մասշտաբի խախտումներ:
 
Հետեւաբար, հրադադարի իրականանալիության հիմնական չափումը պետք է լինի թերեւս երկու տիրույթում՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորում եւ ներթափանցումներ, եւ մասշտաբային ռազմական գործողություններ: Եթե Բաքուն զերծ է մնում դրանցից, ապա ընդհանուր առմամբ հնարավոր է ասել, որ գործում է հարաբերական հրադադարի ռեժիմ:
 
Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ անհրաժեշտ է վերահսկման արդյունավետ մեխանիզմ: Համանախագահները հայտարարել են, որ հոկտեմբերի 29-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ լինելու են դրա վերաբերյալ քննարկումներ:
 
Այստեղ հենց էական է դառնում, թե որքանով են Մինսկի խմբի համանախագահները այդ հարցում միասնական: Նրանք ունե՞ն ընդհանուր պատկերացում վերահսկման մեխանիզմի վերաբերյալ, թե ոչ: Եթե ունեն, ապա բավական դյուրին կլինի այդ պատկերացումը Բաքվին պարտադրելը եւ այդպիսով Թուրքիայի խաղի հնարավորությունը սահմանափակելը: Եթե ոչ, ապա իրավիճակը կմնա խիստ հեղհեղուկ:
 
Այդ իմաստով պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ հարցը նախորդ շաբաթասկզբին քննարկվեց ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում, հենց Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախաձեռնությամբ, որոնք ԱԽ մշտական անդամ են: Անվտանգության խորհրդի
նիստից հետո չեղավ որեւէ հայտարարություն, բանաձեւ, որեւէ որոշման մասին տեղեկատվություն: Միայն ՌԴ ներկայացուցիչը հայտնեց, որ քննարկվել է վերահսկման մեխանիզմի հարցը եւ դիտարկվել է ԵԱՀԿ մոնիտորինգի տարբերակը:
 
Մինչ այդ, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան ճիշտ է համարում ռուսաստանյան ռազմական դիտորդների ներկայությունը՝ շփման գծում, որպես վերահսկման մեխանիզմ: Այդ տարբերակը դու՞րս է եկել օրակարգից եւ փոխարինվել ԵԱՀԿ դիտորդներով, թե՞ Մոսկվան կփորձի առաջ մղել այն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար