ԱՀ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների անունները

26-10-2020 19:47:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է նորօրյա հերոսների անուններն ու սխրանքները:
 
Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի:
 
 
Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ
Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
 
Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի:
 
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը (ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ) և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը (իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ):
 
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:
Փառք մեր հերոսներին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 176 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար