Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի


Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի

  • 27-10-2020 13:23:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
 
«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց Վարդանյանը։
 
Նա հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը