Կարևոր պահին՝ կարևոր որոշումներ․ IDBank-ը Ռուսաստանից Հայաստան փոխանցումների նոր՝ մատչելի տարբերակ է առաջարկում


Կարևոր պահին՝ կարևոր որոշումներ․ IDBank-ը Ռուսաստանից Հայաստան փոխանցումների նոր՝ մատչելի տարբերակ է առաջարկում

  • 27-10-2020 13:35:36   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
 
IDBank-ը ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության հետ համատեղ հայտարարում է IDpay նախագծի մեկնարկի մասին:
IDpay-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս կցել VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել IDBank-ի հաճախորդների քարտերի/ հաշիվների ակնթարթային համալրում հեռախոսահամարով: Այս պահին փոխանցումներն իրականացվում են ռուբլով:
«IDpay բջջային հավելվածի միջոցով IDBank-ի հաճախորդին դրամական ակնթարթային փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: Գործարքը տևում է վայրկյաններ. ավելի արագ, քան դուք կհասցնեիք ստացողին զանգահարել », - ասել է IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը:
IDBank-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ IDpay-ն այս պահին ամենաշահավետ միջոցներից մեկն է Ռուսաստանից Հայաստան փոխանցումներ կատարելու համար։ «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրությունը և Ռուսաստանից նվազագույն սակագներով փոխանցումների նկատմամբ հատուկ պահանջարկը՝ գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ հատուկ արշավի շրջանակում մինչև 2020 թ. ավարտը IDpay հավելվածով փոխանցումները կատարվեն ընդամենը 0,5% միջնորդավճարով։ «Սա պրոդուկտը դարձնում է ոչ միայն շատ հեշտ ու հարմար, այլև՝ շահավետ»,- ավելացրել է Տաթևիկ Վարդևանյանը:
«Մենք ուրախ ենք մեր հաճախորդներին տրամադրել Ռուսաստանից միջոցներ ստանալու առավել տեխնոլոգիական և հարմարավետ միջոց, ընդ որում նվազագույն միջնորդավճարով, ինչը հատկապես պահանջված է ներկայումս։ Գումարը ստանալով անմիջապես իր քարտին կամ հաշվին՝ հաճախորդը կարող է ճկուն կառավարել իր միջոցները, այդ թվում` Idram հավելվածի և IDBanking.am առցանց հարթակի լայն հնարավորությունների միջոցով: Միջոցները քարտին / հաշվին մուտքագրվելու են համապատասխան արժույթով ավտոմատ փոխարկմամբ՝ Բանկի թվային հարթակի ընթացիկ փոխարժեքով, որը ՀՀ բանկային համակարգում ամենաշահութաբերն է», - մեկնաբանեց IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝ ավելացնելով, որ հեռախոսահամարով միջոցներ ստանալու համար IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց բջջային հեռախոսահամարին կցված քարտը կամ հաշիվը IDBanking.am կայքի «Հաշիվներ» բաժնում։
«Առայժմ IDpay հավելվածում նույնականացում անցնել և փոխանցում կատարել կարող են միայն ՌԴ քաղաքացիները, բայց շուտով ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ Բացի նշված զարգացումներից՝ մենք աշխատում ենք նաև հավելվածի ֆունկցիոնալությունն ընդլայնելու ուղղությամբ», - ասել է «Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը:
 
Ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են նաև, որ համագործակցության շրջանակում IDpay հավելվածով մոտ ապագայում հնարավոր կլինի կատարել նաև փոխանցումներ ՀՀ-ից ՌԴ։
IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՓԲԸ-ի հարթակում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ