Ադրբեջանական հարձակումից սկսած մինչ օրս ՔԿ-ում 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով.ՀԺ


Ադրբեջանական հարձակումից սկսած մինչ օրս ՔԿ-ում 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով.ՀԺ

  • 27-10-2020 14:04:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչությունում Պաշտպանության բանակի զինծառայողների՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ինչպես նաև գույքը դիտավորյալ ոչնչացնելու փաստերով հարուցվել են քրեական գործեր։  «Քննչական խումբ է կազմվել նախաքննությունը կատարելու համար, որում ընդգրկվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ողջ անձնակազմը, այսինքն՝ բոլոր կայազորների քննիչները, այդ թվում՝ կենտորնական ապարատի, ներառվել են խմբում աշխատելու համար»։
 
Մելիքյանը նաև նշեց այն ուղղությունները, որոնցով օգնում են զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ «Առաջինը, որ քրեական գործով բացահայտված փաստական հանգամանքները օգտագործվելու են հետագայում քաղաքական և իրավական նկատառումներով։ Քաղաքական, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը, իրավական առումով միջազգային դատական ատյաններում այդ ապացույցները ներկայացնելու համար, իրավունքի խախտումներով պայմանավորված փաստերը հիմնավորելու համար։ Երկրորդը՝ նախաքննության շրջանակում իրականացվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնացումներ, երրորդը՝ նախաքննության արդյունքները մենք տրամադրում ենք պաշտպանության բնագավառի լիազոր մարմին, որպեսզի զոհված և խեղում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց հավասարեցված կատեգորիայի անձանց սոցիալական երաշխքիների իրացումները հնարավոր լինեն սեղմ ժամկետներում իրականացնել»։
 
Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական հարձակումից սկսած մինչ օրս 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով, որոնցով իրականացվում է կենտրոնական հաշվառում։ «Արդյունքները պարբերաբար ամփոփվում են, նպատակը նաև հետագայում  խախտումները, թերացումները վերացնելն է, որպեսզի կարողանանք այդ վերլուծությունների արդյունքներով համապատախան առաջարկություններ անել այն մարմիններին, որոնք որոշակի խնդիրներ են ունեցել այդ գերատեսչությունների կազմակերպած աշխատանքների ընթացքում»։
 
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը  ասաց, որ ՔԿ-ի 15 ծառայող որպես պահեստազորային  զորակոչվել են և ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում,  4 ծառայող էլ կամավորագրվել է։ «Բացի այդ՝ 150 ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք 3-րդ օրն է՝ տեսական և գործնական վարժանքներ են անցնում, որպեսզի մեկնեն առաջնագիծ։ Քննչական կոմիտեի ծառայողները նույնպես որոշակի գումար են հավաքել և փոխանցել, որը կազմել է 13 միլիոնից ավելի»։
 
Նրա խոսքով՝ զորակոչը առավել գրավիչ դարձնելու համար Քննչական կոմիտեն, ի դեմս Զինվորական քննչական գլխավոր վարչության, որոշակի միջոցառումներ է իրականացնում կայազորի պետերի, ինչպես նաև քննիչների մակարդակով, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում պահեստազորից զորակոչված ծառայողների հետ, և նրանց շրջանում կատարում բացատրական, ինչպես նաև պարզաբանման աշխատանքներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը