Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր անձնական մեքենան է նվիրաբերել բանակին. Արծրուն Հովհաննիսյան


Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր անձնական մեքենան է նվիրաբերել բանակին. Արծրուն Հովհաննիսյան

  • 27-10-2020 14:07:58   | Հայաստան  |  Հասարակություն

Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ եւ հավելելով, որ լուսանկարներում նրա անձնական մեքենան է, որը նվիրում է բանակին։
 
«Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
 
Ալբերտ Հովհաննիսյանը համաշխարհային մամուլի էջերը զարդարած հրետանավորն էր, որը դարձել էր այս պատերազմի սիմվոլը եւ անմահացավ հայրենիքի պաշտպանության մարտերում:
Նոյյան տապան  -   Հասարակություն