Քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ. ԱՀ ՄԻՊ


Քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ. ԱՀ ՄԻՊ

  • 27-10-2020 15:18:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
 
Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ:
 
Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
 
Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
 
Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն