Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց

27-10-2020 15:11:33   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում ներդրվում է միասնական երթուղային ցանց. ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ պետական  գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:
 
Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսպիսով առաջարկվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկից հանել «Հայավտոկայան» ՓԲԸ-ն: Ըստ փոխնախարարի՝ հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում  բոլոր համայնքները  կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ։ Նշեց նաև, որ կներդրվեն միասնական տոմսավաճառման համակարգ և ինտերակտիվ քարտեզ։
 
Օրինագիծն ընդունվեց 73 կողմ ձայնով: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 115 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար