Հոգևորականաց հերթական խումբը մեկնել է առաջնագիծ


Հոգևորականաց հերթական խումբը մեկնել է առաջնագիծ

  • 27-10-2020 15:52:41   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին՝ հայտնում են Մայր Աթոռից:
 
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հայրական օրհնությունը բաշխեց Արցախ մեկնելու նպատակով Հայաստան ժամանած Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորներ Տ․Արիստակես քահանա Հովհաննիսյանին (Եկատերինբուրգ), Տ․Սեբեոս քահանա Ղալաչյանին (Նիժնի Նովգորոդ) և Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին (Դոնի Ռոստով)։
Նոյյան տապան  -   Հասարակություն