Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ

27-10-2020 18:30:31   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է
ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հայտարարությանը:
 
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ղեկավարներին կոչ է արել կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորություններն ու ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 220 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար