Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (https://www.facebook.com/ArmSymphony) և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (https://www.facebook.com/1000plus.am/) ֆեյսբուքյան էջերով։
Համերգները տեղի կունենան.
հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00-ին‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚
հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00-ին‚ Կասկադում‚
նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00-ին‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚
նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-ին‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հանգանակությունները կարող են կատարվել տեղում և https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։