Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի որոշ ուղղություններում

28-10-2020 09:45:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
 


Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
 
«Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը,
մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
 
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»,-նշում են ՊԲ-ից:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար