Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հայտարարությունը


Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հայտարարությունը

  • 28-10-2020 10:25:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 80 անդամ հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի, որ ադրբեջանական ագրեսիան անմիջապես դադարեցվի, վերջ տրվի հակահայկական պետական քարոզչությանն ու ատելությանն Ադրբեջանում և Թուրքիայում:
 
Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության նախկին և ներկայիս գործողությունները վկայում են, որ հայկական որևէ տարածքի գրավման դեպքում այն անխուսափելիորեն դառնալու է տեղի հայերի լիակատար սպանդանոց, հետևաբար Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը արցախահայությանը հիմա կամ մոտ ապագայում ֆիզիկական բնաջնջումից փրկելու միջոց է։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն