Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված. քիչ առաջ թիրախավորվել է բերդաքաղաք Շուշին. ԱԻՊԾ

28-10-2020 10:45:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
 


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական
ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
 
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։
 
Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։
 
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 164 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար