Գիշերը հրետակոծվել են Մարտունին, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. ներկայում տեղային մարտեր են. ՊԲ


Գիշերը հրետակոծվել են Մարտունին, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. ներկայում տեղային մարտեր են. ՊԲ

  • 28-10-2020 09:52:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
 
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play