Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից


Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից

  • 28-10-2020 11:23:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից: 
 
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝
 
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:
 
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն