Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի երկու հանդիպումը տեղի կունենա Վառնայում

28-10-2020 11:54:31   | Հայաստան  |  Սպորտ
 


Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ տեղի կունենան Վառնա քաղաքում: 
 
Համաձայն ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ փետրվարին կայացած վիճակահանության՝
Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է լինեին ապրիլին: COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին: 
 
Որոշվել է, որ թիմերի միջև 2 հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, և նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 
 
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը և նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնան շուտով: 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 170 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար