Թուրքերը մուրճով հարձակվել են Ֆրանսիայում խաղաղ ցույց անող հայերի վրա․ կա մեկ վիրավոր (տեսանյութ)


Թուրքերը մուրճով հարձակվել են Ֆրանսիայում խաղաղ ցույց անող հայերի վրա․ կա մեկ վիրավոր (տեսանյութ)

  • 28-10-2020 12:10:52   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆրանսիաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի այսօր եւս ակցիա են իրականացնում․ նրանք փակել են դեպի Վալանս տանող Այոթ կոչվող ճանապարհը՝ պարբերաբար վանկարկելով «Հաղթելու ենք», «Էրդողան՝ տերրորիստ» եւ այլ արտահայտություններ։
 
Խաղաղ ակցիայի ընթացքում, սակայն, այս անգամ միջադեպ տեղի ունեցավ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։
 
Ակցիայի մասնակից հայերից մեկը, ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանելով տեղի ունեցածը, պատմեց․ «Մենք խաղաղ ցույց էինք անում, երբ խցանման միջից երեք թուրք դուրս եկավ, չգիտեմ՝ նախօրոք իմացել են, թե չէ, որ մենք այստեղ ենք, բայց իջան մուրճերով, դանակներով, դուբինկաներով, դիտմամբ պրովոկացիա արեցին, մուրճով հարձակվեցին մերոնց վրա, մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց երեքն էլ համապատասխան պատասխանը ստացան, շտապօգնության կարիք ունեն»։
 
 
 
Այս պահին շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերում տուժած հային։ Նա գիտակցության է եկել, տեղափոխվում է հիվանդանոց։
 
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ թուրքերը 4-5 հոգի էին, կարողացել են մի կերպ փախչել։
 
Նշենք, որ տեղում են նաեւ ոստիկանության ծառայողները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play