ՀՌՀ-ի աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները հանգանակել են 5.202.450 ՀՀ դրամ

28-10-2020 13:50:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի, ինչպես նաև համալսարանի ուսանողների ու ՀՌՀ-ի Շրջանավարտների ակումբի ջանքերով կամավորության սկզբունքով ընթացիկ ամսում
հավաքագրվել է 5.202.450 ՀՀ դրամ գումար։
 
Այն կուղղվի Արցախից Երևան ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների կարիքներին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
 
Հանգանակությունները կամավորության սկզբունքով կրելու են ամենամսյա բնույթ։
 
Հիշեցնենք նաև, որ Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 29-ին 2.000.000 ՀՀ դրամ էր նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 138 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար