Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է հանցագործության 23 դեպք
28-10-2020 14:15:13 | Հայաստան | Հասարակություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։
Մասնավորապես՝
մարմնական վնասվածք պատճառելու՝ 5
խարդախության՝ 4
անձնական ունեցվածքի գողության՝ 3
ապօրինի ծառահատման՝ 2
անձի առևանգման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և սուտ ցուցմունք տալու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: