Վաղաշեն համայնքն օժանդակում է առաջնագծին


Վաղաշեն համայնքն օժանդակում է առաջնագծին

  • 28-10-2020 15:30:07   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում` արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր,  առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Վաղաշենի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը հանգանակել է 16 միլիոն 360 հազար դրամ:
 
 Վաղաշենի համայնքապետարանից տեղեյացնում են, որ  հավաքագրված միջոցներից 4 միլիոն 889 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են գնվել եւ ուղարկվել առաջնագիծ: Նույն նպատակով գնվել են նաեւ 417 700 դրամի մոնիտորներ եւ սարքավորումներ, 656 000 դրամի դեղամիջոց, 1 միլիոն 103 հազար դրամի քնապարկեր եւ հագուստ: Համայնքից զոհված զինծառայողների եւ աշխարհազորայինների ընտանիքներին հատկացվել է 7 միլիոն 830 հազար դրամ: Արցախից տարհանված ընտանիքներին հատկացվել է 205 հազար դրամի սնունդ, 225 հազար դրամի դեղորայք: «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 միլիոն դրամ է փոխանցել Վաղաշենի համայնքապետարանը, 410 հազար ռուբլի՝ արտերկրում ապրող վաղաշենցիները:
 
Առաջնագծին օժանդակության գործընթացը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Հասարակություն