Եթե հաշվի առնենք ապրանքային տեսքով օգնությունը, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն. Արշամյան

28-10-2020 16:14:12   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն անդրադարձել է նվիրատվությունների աշխարհագրության մասին հրապարակված ինֆոգրաֆիկային:
 
«Այսօրվա ինֆոգրաֆիկան տարաբնույթ ընկալումների տեղիք է տվել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել։
Խոսքը մի քանի անգամ, տասնյակ անգամ ավելի գումարների և մասնակցայնության մասին է։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան մեծ օգնություն է հասնում, ապա, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։
 
Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։
 
Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արշամյանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 130 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար