«Սմերչ»-ի հարվածից Ստեփանակերտում բնակելի տուն է ավերվել. տանտերը և հարևանը վիրավորումներ են ստացել (լուսանկարներ). ԱԻՊԾ


«Սմերչ»-ի հարվածից Ստեփանակերտում բնակելի տուն է ավերվել. տանտերը և հարևանը վիրավորումներ են ստացել (լուսանկարներ). ԱԻՊԾ

  • 29-10-2020 09:45:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
 
Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջը:
 
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
 
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն