Հատկապես թեժ մարտեր են ընթանում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան

29-10-2020 09:50:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։
 


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ
և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։
 
Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
 
Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 113 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար