Այստեղ նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը


Այստեղ նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

  • 29-10-2020 10:48:53   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:
 
«Ես ուզում եմ հավաստիացնել արցախցիներին, որ մենք անպայման նորից կառուցելու ենք նոր, ժամանակակից ծննդատուն Ստեփանակերտում: Այստեղ նորից նոր կյանքեր են ծնվելու»,-ասել է Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը