Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ


Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ

  • 29-10-2020 14:16:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Ադրբեջանական զինուժի` Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում Շուշիում կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ: Այս մասին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
«Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները` խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Նոյյան տապան  -   Հասարակություն