Արցախի անկախության ճանաչումը՝ ժողովրդի անվտանգության հարցի լուծման առաջնահերթ քայլ. Անդրանիկ Քոչարյան

29-10-2020 14:48:57   | Հայաստան  |  Քաղաքական
 


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումն առաջնահերթ քայլն է, որ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: 
 
«Միջազգային հանրությունն էլ, Մինսկի խմբի համանախագահող պետություններն էլ պետք է հասկանան, որ այսօր գոյության խնդիր է լուծվում, և տարիներ շարունակ Մինսկի խմբի քննարկած տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել, քանի որ հակառակորդը ցույց
տվեց՝ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության: Իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաև մարդկանց»,- ասաց Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
 
Պատգամավորը հիշեցրեց՝ հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է հստակ: «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»,- նշեց նա:
 
Քոչարյանը նաև հիշեցրեց, թե 90-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչպես է ձևավորվել անվտանգության գոտին: «Անվտանգության գոտի ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա: Եվ մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ նրանք հրահում էին ռազմական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ»,-նշեց նա:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 196 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար