Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանը 1,5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել

29-10-2020 16:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյան.
 
«Հենց հիմա փոխանցում եմ $1 000 000 «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ առաջին հերթին հայկական բանակին սատարելու համար։ Նաև ավելի քան կես միլիոն դոլարի գույք եմ ուղարկել:
 
Օգնել ենք, օգնում ենք, օգնելու ենք։
 
Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին։ Հաղթանա՛կ»։
 
Ռուբեն Գրիգորյանը Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ–ում և մի շարք այլ երկրներում լայնածավալ նախագծեր իրականացնող «ՌՈՒՑՈԳ–Ինվեստ» ընկերության հիմնադիրն է։ Արժեքավոր է նաև նրա հասարակական գործունեությունը. Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծողն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը։
 
Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների, գրքերի, ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակի են հասնում։
ուղարկել:   Օգնել
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 419 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար