OMOH-ի քաջերը նոր համալրմամբ կմեկնեն առաջնագիծ. գնդապետ Գրիշա Սարգսյան

29-10-2020 16:57:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) կամավորները պատրաստվում են նոր համալրմամբ մեկնել առաջնագիծ:
 
«94 կամավորները և բուժակն, այսօր ևս, կրակային պատրաստվածություն են անցնում, որից հետո կմեկնենք ռազմաճակատ: OMOH-ի քաջերը արդեն մեկ ամիս իրենց
արյան և կյանքի գնով գտնվում են առաջնագծում: Ես վերադարձել եմ, որովհետև վիրավոր էի: Թիկունքում էլ կատարեցի առաջադրանքս և իմ տղաներին կմիանամ արդեն նոր, համալրված կազմով»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) :
 
Գնդապետ Սարգսյանի խոսքով` պատանիների և երիտասարդների մահը ոչ միայն ցավ այլ նաև վրեժի ցասում է հաղորդում տղաներին:
 
«Մեր տղաները, անգամ վիրավոր վիճակում չեն լքում առաջնագիծը: Մեզ հաղթել չի լինի: Սպասեք մի քիչ էլ…»,-հավելեց Գրիշա Սարգսյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 2170 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար