Բելգիացի քաղաքական գործիչը Ստեփանակերոտւմ հայտնվել է հրթիռակոծության տակ

29-10-2020 17:57:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


panorama.am Բելգիացի քաղաքական գործիչ, նախկին սենատոր ու բժիշկ Ժորժ Դալեմայնը նախօրեին Երևան էր ժամանել մի խումբ բելգիացի լրագրողների հետ։
 
«Դեպի Երևան ճանապարհին՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղում արյունալի հակամարտությունից տուժածներին», - օդանավակայանից գրել
է քաղաքական գործիչն ու հավելել, որ արդեն կա 5000 սպանված։
 
Այսօր առավոտյան արդեն Ժորժ Դալեմայնն արդեն նկարներ է հրապարակել Ստեփանակերտից ու գրել, որ այն ամբողջ գիշեր ռմբակոծվել է:
 
«Վճռական հարձակման զգացում: Ամբողջ բնակչությունը ապաստարաններում է: Մի քանի վայրկյան WiFi եմ միացնում այս հաղորդագրությունն ուղարկելու համար: Բջջայինի օգտագործումը հաղորդագրություններ օգտագործելու կամ հեռախոսը չափազանց վտանգավոր է: Ադրբեջանական անօդաչու սարքերը անմիջապես ռմբակոծում են այն վայրը, որտեղից ազդանշան է ստացվում»,- գրել է քաղաքական գործիչը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 246 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար