Հաստատվել է կորոնավիրուսի 2398 նոր, առողջացել 1059, 28 մահվան դեպք

30-10-2020 11:10:10   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ:
 


Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում:
 
«Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր
դեպք: Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 176 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար