Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ. ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք
30-10-2020 14:09:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ:
Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:
Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի և երաժշտական դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
Ծրագրի շրջանակում 2020 թվականին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք, այդ թվում՝ դաշնամուր (14 հատ), ջութակ 1/4 (6 հատ), ջութակ 2/4 (6 հատ), սաքսոֆոն (3 հատ), շեփոր (5 հատ), կլարնետ (6 հատ), ֆլեյտա (3 հատ), քանոն (10 հատ), սանթուր (3 հատ), դուդուկ (8 հատ), շվի (5 հատ):
Նշենք, որ 2007 թվականից պետությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ ստանում է անվճար երաժշտական կրթություն: